Թրամփն ընդհարվել է հանրապետականների հիմնական հովանավորի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջիկա նախագահական ընտրությունների շեմին, վիճաբանել է հանրապետականների խոշորագույն հովանավորի՝ 87-ամյա մուլտիմիլիոնատեր Շելդոն Ադելսոնի հետ: Ըստ «Politico» պարբերականի, Թրամփը հանդիմանել է գործարարին՝ իրեն աջակցելու համար բավարար միջոցներ չտրամադրելու համար:

Պարբերականը նշում է, որ միջադեպը տեղի է ունեցել անցած շաբաթ, երբ Ադելսոնը հեռախոսով Թրամփի հետ քննարկել է տնտեսության խթանման նպատակով վարչակազմի կողմից ձեռնարկվող միջոցները, բայց ԱՄՆ նախագահը փոխել է թեման և գործարարին հարցրել, թե ինչու նա ավելին չի անում ԱՄՆ գործող նախագահի նախընտրական քարոզարշավի համար:

Ըստ պարբերականի աղբյուրի, ԱՄՆ նախագահը, ըստ երևույթին, չի իմացել, որ Ադելսոնն արդեն օգնել է իրեն, տարիների ընթացքում տասնյակ միլիոնավոր դոլարներ նվիրաբերելով Թրամփին աջակցելու համար:

Նրանց խոսակցությունից հետո հանրապետականներն անհանգստացած են՝ արդյո՞ք Ադելսոնը կփոխի իր միտքը ներկայիս ղեկավարի քարոզարշավը ֆինանսավորելու հարցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ