![]()
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ «Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով։
«Փոխվել են մեթոդները. ուսուցիչը ոչ թե բացատրում է առաջադրանքները, այլ ուղղորդում է աշակերտներին բացահայտել դրանք։ Շախմատային ռազմավարական դիրքերի ուսուցումն իրականացվում է քննարկումների, բանավեճերի միջոցով, որի նպատակն է զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը»,-նշված է գրառման մեջ։
‼️Իրազեկում. «Շախմատ»♟«Շախմատ» ուսումնական առարկան կդասավանդվի 2-4-րդ դասարաններում՝ շաբաթական երկու ժամով։♟Փոխվել են…
Posted by ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն on Sunday, August 9, 2020
![]()