Գերմանիան 10 միլիոն եվրո կտրամադրի Լիբանանին՝ Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքները վերացնելու համար

Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան Լիբանանին կտրամադրի 10 միլիոն եվրո որպես անհապաղ օգնություն՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքները վերացնելու համար:

Ըստ նրա՝ Բեյրութի բնակիչներն օգնության կարիք ունեն:

«Ես շատ ուրախ եմ, որ այսօր ԳԴՀ կառավարության կողմից կարող եմ խոստանալ լրացուցիչ 10 միլիոն եվրո», – ասել է Մաասը:

Միևնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ Լիբանանը մինչ աղետն էլ լուրջ խնդիրներ ուներ: Նախարարը կարծում է, որ երկրին անհրաժեշտ են բարեփոխումներ՝ կայուն փոխակերպումների համար:

Մաասը նաև կոչ է արել Լիբանանի իշխանություններին թափանցիկ կերպով կազմակերպել պայթյունի պատճառների հետաքննություն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ