Տաթևիկ Ռևազյանը՝ փոքրիկ դստեր հետ ծովափին

Ֆիզարձակուրդում գտնվող Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել փոքրիկ դստեր հետ:

Նշենք, որ նա երեխային ունեցել է Դանիայում և մինչև հիմա գտնվում է այնտեղ:

Տաթևիկ Ռևազյանը ծնվել է 1988 թվականին Երևանում: 1993 թվականին ընտանիքով տեղափոխվել են Դանիա: 2007-2010 թվականներին սովորել է Կոպենհագենի բիզնես դպրոցում, բիզնես կառավարման և կազմակերպչական հաղորդակցության մասնագետ է, իսկ 2011-2014 թվականներին ավարտել է մագիստրատուրան։

Այնուհետև 2012-2013 թվականներին սովորել է Ստոկհոլմի տնտեսագիտության դպրոցում, որտեղ ստացել է միջազգային կառավարչի որակավորում: Ուսումնառության ընթացքում ապրել է Լոնդոնում, Սան Ֆրանցիսկոյում, Հայաստանում, Շվեդիայում, Դանիայում:

Աշխատել է Կոպենհագենի ավիացիայի ոլորտում։ 2013-2016 թվականներին եղել է «Ամսթրիմ» հասարակական կազմակերպության համահիմնադիր և գործադիր տնօրեն։ Նա 2015-2017 թվականներին աշխատել է «Մոմոնդո» ընկերությունում՝ որպես ընկերության ընդհանուր վաճառքի և համագործակցության ղեկավար, ապա 2017-2018 թվականներին «FLYR» գործակալությունում՝ որպես գլոբալ համագործակցության տնօրեն:

Երկու ընկերություններն էլ զբաղվում են ավիացիոն ոլորտի խնդիրներով։ 2018 թվականի հուլիսի 10-ից Տաթևիկ Ռևազյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ