![]()
Վրաստանի ներքին գործերի նախարարության Սամցխե-Ջավախեթիի ոստիկանության բաժնում հետաքննություն է իրականացվում Ախալքալաքում կանխամտածված սպանության, ապօրինի կերպով զենքի ձեռք բերելու և պահելու, զանգվածային անկարգություններ առաջացնելու, ուրիշի սեփականության վնասելու և ոչնչացնելու գործով, հայտնում է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։
Իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 1983 թվականին ծնված քաղաքացի Ա.Գ.-ն ձերբակալվել է կանխամտածված սպանության և զենքի ապօրինի ձեռքբերման կասկածանքով։
Ա.Գ.-ն վեճի ժամանակ հրազենից մահացու վիրավորում է հասցրել 1993 թ. ծնված Վ.Մ.-ին, որը մինչև հիվանդանոց հասնելը մահացել է:
![]()