![]()
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի միջոցով խոսել է վերջին օրերին իր անվան շուրջ ծավալվող խոսակցությունների մասին և պարզաբանումներ ներկայացրել:
«Ասում են, թե ինձ ինչ-որ խանութից վռնդել են, ես էլ ասել եմ՝ «տեղը չե՞ք բերում»…
Ասեմ, որ շատ ճիշտ նկատառում է. հարգելի սրճարանների, խանութների, այլ հիմնարկների սեփականատերեր, աշխատակիցներ. եթե կտեսնեք, որ ես, կամ իմ գործընկներից որևէ մեկը կանոնները խախտելով, առանց դիմակ, կմտնենք որևէ խանութ, այո՛, վռնդեք ինձ, դրա մեջ որևէ ամոթալի բան չկա, բայց ինձ որևէ տեղից չեն վռնդել»,- շեշտեց Ա. Սիմոնյանը՝ ընդգծելով, որ այս ամենը կապված է իր քաղաքական գործունեության հետ:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում:
Տուն, մեքենա և վռնդված պաշտոնյան
Posted by Alen Simonyan on Saturday, August 8, 2020
![]()