![]()
Բեյրութում ցուցարարները գրավել են երկրի արտաքին գործերի նախարարության շենքը: Այս մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Ավերված քաղաքում այժմ բողոքի ցույցեր են ընթանում: Ըստ Կարմիր խաչի՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ընթացքում արդեն տուժել է 109 մարդ:
Քաղաքի հրապարակներից մեկում հայտնվել է կախաղան, որի վրա կախված են քաղաքական գործիչների ստվարաթղթե մարմինները:
![]()