![]()
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրախ եմ, որ կառավարությունը քննարկում է դպրոցների վերաբացման տարբերակները։ Հեռավար կրթությունը պարզապես անարդյունավետ միֆ էր և մեծագույն գլխացավանք ուսուցիչների, ծնողների համար։
Բայց կան մի քանի հարցեր, որոնց շուրջ քննարկումներ չտեսա.
Կառավարությունը հատկացնելո՞ւ է միջոցներ ուսուցիչների, սպասարկող անձնակազմի և սովորողների պարբերաբար թեստավորման համար։
Դասարանների հնարավոր քանակի կրճատման և ժամերի ավելացման պարագայում ուսուցիչները վճարվելո՞ւ են։
Տարվելո՞ւ է սոցիալ-հոգեբանական աշխատանք (արդեն չի տարվել ու բավականին ուշացել ենք)։
Դպրոցների հնարավորությունների, կարիքների պատշաճ գնահատում տեղի ունեցե՞լ է։
Հատկացվելո՞ւ են լրացուցիչ միջոցներ ախտահանիչ ու կանխարգելիչ պարագաների համար։
Բնական, շենքային պայմաններից դուրս միջավայրը դիտարկվելո՞ւ է որպես հնարավոր կրթական միջավայր»:
Ուրախ եմ, որ կառավարությունը քննարկում է դպրոցների վերաբացման տարբերակները։ Հեռավար կրթությունը պարզապես անարդյունավետ…
Posted by Vahram Toqmajyan on Saturday, August 8, 2020
![]()