ՀԾԿՀ նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը բավարարել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախկին անդամ Մուշեղ Կոշեցյանին: Այդ մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։ Օգոստոսի 6-ին ձերբակալված Կոշեցյանին Հատուկ քննչական ծառայությունը օգոստոսի 7-ին մեղադրանք էր առաջադրել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար և կալանավորման միջնորդություն ներկայացրել դատարան։ Կոշեցյանն անցնում է նույն գործով, որով մեղադրանք է առաջադրվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ