Լիբանանում կորոնավիրուսով վարակման դեպքերի բռնկում է գրանցվել

Լիբանանում գրանցվել է երկրում պանդեմիայի սկսվելուց ի վեր վարակման դեպքերի օրական թվի առավելագույն աճ։ Անցած մեկ օրում հաստատվել է 279 նոր դեպք։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 5951-ի։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։

Երկրում մինչ օրս կորոնավիրուսը խլել է 70 մարդու կյանք, ապաքինվել է 2042 հիվանդ։

Վերջին տվյալներով՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 154-ի․ ավելի քան 5000 մարդ վիրավոր է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Լիբանանի պաշտոնական լրատվական գործակալություն «NNA»ում հրապարակված ռազմական դատարանի հայտարարությանը նշել են, թե սաստիկ պայթյունի իրականացած երեքշաբթի օրվանից սկսյալ կատարված հետաքննության շրջանակում Բեյրութի նավահանգստում պաշտոնավորված 16 հոգի կալանավորվեց:

Հայտարարությանը նշել են, թե հետաքննությունը ընդգրկում է ամեն ձեւի գործոնները ու ասվեց.

«Հետաքննության շրջանակում մինջեւ հիմա Բեյրութի նավահանգստի տնօրենների խորհուրդը և մաքսային վարչակազմի պաշտոնատար անձինք եւ պայթյունի տեղի ունեցած համար 12 պահեստի 18 աշխատակազմը հարցաքննվեց:»

Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ին պայթուցիկների գտնված համար 12 պահեստում նախ հրդեհ էր բռնկվել, հետո Բեյրութ ցնցող խոշոր պայթյուն էր տեղի ունեցել:

առողջապահության Նախարար Համադ Հասանը հայտարարել էր, թե պայթյունի հետեւանքում զոհվածների թիվը 135 է, նաեւ 5 հազար վիրավորյալ եւ տասնյակներ անհայտ կորածներ են գտնվում:

Լիբանանի կառավարությունը երեկ պայթյունի վերաբերյալ հայտարարել էր, թե 5 օր շարունակվելիք հետաքննություն է կատարվելու:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ