Լիբանանի նախագահը չի բացառել, որ Բեյրութում ռումբ է պшյթել

Ուրբաթ օրը Լիբանանի նախագահ Միշել Նաիմ Աունը հայտարարել է, որ երեքշաբթի օրը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած զանգվածային պшյթյունի պատճառը դեռևս հաստատված չէ՝ գրում է mk.ru-ն:

«Արտաքին ուժերի ներգրավված լինելը և հրթիռի կամ ռումբի օգտագործումը չի բացառվում», – ասել է Լիբանանի նախագահը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բեյրութի նավահանգստում պшյթել է այնտեղ պահվող սելիտրան: Պшյթյունի զոհ են դարձել ավելի քան 150 մարդ, ևս 5 հազար մարդ վիրավորվել է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ