«Երբ տղամարդիկ էլ չեն կարողանում զբաղվել սիրով, սկսում են զբաղվել քաղաքականությամբ». Հրանտ Թոխատյան

Հրանտ Թոխատյանը ներկայումս ակտիվորեն հանդես է գալիս կինոյում և թատերական ներկայացումներում՝ համագործակցելով հայ, ռուս, ինչպես նաև օտարերկրացի ռեժիսորների, պրոդյուսերների, թատերական գործիչների և կինոընկերությունների հետ: Թոխատյանը բուռն գործունեություն է ծավալում ոչ միայն հայրենիքում, այլև Ռուսաստանում: Զուգահեռաբար դերասանը մասնակցում է նաև բարեգործական և հայրենանվեր նախագծերին, որոնց թվում են 《Նվիրի’ր կյանք》բարեգործական հիմնադրամի լայնածավալ ակցիան, 《Հայաստան》 համահայկական հիմնադրամի կողմից կազմակերպվող ամենամյա մարաթոնը, ինչպես նաև Հայկ Մարությանի և Վազգեն Ասատրյանի հետ միասին նախաձեռնած ճանապարհաշինական աշխատանքները Արցախի Մարտակերտի շրջանի Հաթերք սահմանամերձ գյուղում և այլն:

Հրանտ Թոխատյանը ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական կյանքին, Երևանի շենք-շինությունների պահպանությանն ուղղված նախաձեռնության անդամ է: Իսկ երեխաների նկատմամբ ունեցած սիրով պայմանավորված է Թոխատյանի առաջնահերթ նպատակը՝ Երևանում ստեղծել մանկական թատրոն:

Հրանտ Թոխատյանը քաղաքականությամբ չի հետաքրքրվում: 24TV-ի ռուսալեզու «Позиция» հաղորդման շրջանակներում Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանի հետ զրուցել ենք երկրի ապագայի վերաբերյալ նրա տեսլականի, 2018 թ.-ից հետո ունեցած ակնկալիքների, կրթության ոլորտում տեղի ունեցող փոփոխությունների մասին:

Մանրամասները՝  24TV-ի տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ