![]()
Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Աթայանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի ծեծկռտուքից՝ գրելով.
Սա նրա մասին ա, որ ուժեղ տղեն թողել ա միայն իր “լավ ստացված” կադրերը: Եթե իրան թվում ա թէ միայն ինքը գիտի մոնտաժի մասին, սխալվում ա: Ստեղ կադր-կադր բերեմ էն, ինչ որ հանել ա՝ շատ նուրբ ձևով)))
Հ.Գ. Ու մի բան էլ ասեմ‚ բոլորը Ալենին են բռնել չգիտես ինչի ու Դանան ազատ ոնց հարմարացնում չարխի կողքից՝ շատ հարմար ա տենց…
Ինչպես ավելի վաղ այտնել էին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ 2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 17:05-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, Երևան քաղաքի Մալիբուի այգի կոչվող զբոսայգու տարածքում նկատելով «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանին, բարևել է նրան, սակայն վերջինս, ներկա անձանց մոտ սեփական անձի առավելությունն ընդդգծելու նպատակով, սեռական բնույթի հայհոյանք է տվել ԱԺ փոխխոսնակի և նրա ծնողների հասցեին, որից անակնկալի եկած Ա.Սիմոնյանը ճակատով մեկ անգամ հարվածել է Ա. Դանիելյանի քթին, ինչից հետո նրանց միջև քաշքշուկ է սկսվել:
Այդ ժամանակ Ա. Դանիելյանը, անտեսելով հասարակական վայր հանդիսացող Երևանի մարդաշատ զբոսայգում գտնվելու հանգամանքը, տարածքում իրենց հանգիստն անցկացնող մարդկանց ներկայությամբ, խուլիգանական դրդումներով, շարունակել է դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը՝ հասարակության նկատմամբ դրսևորելով անթաքույց արհամարհանք և բացահայտ անհարգալից վերաբերմունք, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ՀՀ օրենսդիր իշխանության մարմնի ղեկավար աշխատողի հասցեին և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ բռունցքով հարվածներ է հասցրել Ա.Սիմոնյանի գլխի շրջանին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Ա.Դանիելյանը, անտեսելով իրեն մոտեցած քաղաքացիների` կռիվը դադարեցնելու վերաբերյալ հորդորները, շարունակել է խուլիգանական գործողությունները, որի ընթացքում հարվածներ է հասցրել ԱԺ փոխխոսնակին, ապա հետապնդել արդեն իսկ հեռացող Ա. Սիմոնյանին և նրա հասցեին տվել սեռական բնույթի հայհոյանքներ: Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Արթուր Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով:
սա նրա մասին ա, որ ուժեղ տղեն թողել ա միայն իր "լավ ստացված" կադրերը:եթե իրան թվում ա թէ միայն ինքը գիտի մոնտաժի մասին, սխալվում ա:ստեղ կադր-կադր բերեմ էն, ինչ որ հանել ա՝ շատ նուրբ ձևով)))Հ.Գ.Ու մի բան էլ ասեմ‚ բոլորը Ալենին են բռնել չգիտես ինչի ու Դանան ազատ ոնց հարմարացնում չարխում ա կողքից՝ շատ հարմար ա տենց…
Posted by Davit Atayan on Wednesday, August 5, 2020
![]()