Ունենք կորոնավիրուսից 706 առողջացած. Վարակման քանի նոր դեպք է գրանցվել

Օգոստոսի 6-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39819 դեպք, որից 31556-ն` առողջացած, 772-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7263 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 171600 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1588 թեստավորում, որից 1355-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 233 նոր դեպք և 706 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 228։

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը — 39819
Առողջացածներ — 31556
Փաստացի բուժվողներ -7263
Ընդհանուր թեստեր — 171600
Մահվան ելքեր — 772
Մահվան ելքեր այլ պատճառով –228

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ