Լիբանանի հայ համայնքում 11 զոհ կա. Զոհերի անուններն արդեն հայտնի են

Ըստ «Արեւելքի»  Լիբանանի աղբյուրների, Բեյրութի նավահանգստի պայթյունին զոհ է գնացել 11  հայ, 250–նն էլ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել: Նրանք եղել են Լիբանանի զանազան շրջանների բնակիչներ, սակայն պայթյունի պահին եղել են քաղաքի կենտրոնում, որը շատ մոտ է ծովափին:

Հայ զոհերի մեծ մասի անուններն արդեն հայտնի են.

Նազար Նաջարյան, Ջեսիկա Բեզջյան, Դելիա Փափազյան, Ժակ Բարամագյան, Անահիտ Բերբերյան, Լիզա Գավուքջեան-Գոզուբոյուկյան, Վարուժան Թոսունյան, Գայա Ֆոտուլյան, Սարգիս Թեքիրյան: Մյուս զոհերի անունները դեռեւս հայտնի չեն:

Կան նաեւ անհետ կորած հայեր, որոնցից թե՛ հարազատները, թե՛ իրավապահները դեռեւս ոչ մի տեղեկություն չունեն:

Բեյրութում տեղի ունեցած պայթյունների զոհերի թիվը հասել է 135 ի, 5 հազարից ավելի մարդ վիրավոր է, կան հարյուրավոր անհետ կորածներ: 300 հազար մարդ անօթևան է մնացել:

Բեյրութի քաղաքապետի գնահատմամբ՝ պայթյունը միլիարդավոր դոլարի նյութական վնաս է հասցրել քաղաքին:

Լիբանանում այսօրվանից եռօրյա սուգ է հայտարարվել: Իսկ Բեյրութում երկու շաբաթով արտակարգ դրություն կգործի: Պայթյունների պատճառը եղել է ամոնիումի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ