![]()
Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը երեկ հայտնվել է կոնֆլիկտային իրավիճակում, որի ընթացքում պատգամավորն шտրճшնшկից կրակոց է արձակել ոմն Մկան անունով քրեական հեղինակության ուղղությամբ: Բարեբախտաբար, կրակոցի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Ըստ շրջանառվող լուրերի միջադեպը տեղի է ունեցել Երևանի կենտրոնում, Էնֆիաջյանի տան հարակից տարացքում: Freenews.am-ը կապ հաստատեց Վահե Էնֆիաջյանի հետ, ով մեր ճշտող հարցին ի պատասխան ասաց, որ լուրը բացահայտ ապատեղեկատվություն է:
Իսկ Ոստիկանությունից մեր լուրը չհերքեցին, Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ մեր կողմից նշած տարածքում միջադեպ գրանցվել է, որով ոստիկանությունը համապատասխան գործողություններ է իրականացրել:
Այս պահին հրապարակման ենթակա այլ մանրամասներ չկան:
![]()