Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Բեյրութ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը օգոստոսի 6-ին կայցելի Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ:  Այս մասին հայտնում է Լիբանանի նախագահ Միշել Աունի «Թվիթեր»-ի պաշտոնական էջը:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի կայցելի Բեյրութ՝ ցուցաբերելու իր զորակցությունը Լիբանանի ժողովրդին՝ աղետալի պայթյունից հետո»,- նշված է գրառման մեջ:

Ելիսեյան պալատի լրատվական ծառայությունը «Associated Press»-ին ասել է, որ Մակրոնը հանդիպումներ կունենա Լիբանանի ղեկավարության հետ: Ֆրանսիան ուղարկում է նաև մի քանի տոննա մարդասիրական օգնություն և փրկարարներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ