Սամվել Կարապետյանը 10.000$ կտրամադրի Բեյրութի պшյթյունից զոհված հայերի ընտանիքներին

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պшյթյունից: Հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար:

«Մենք մեր խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են Բեյրութի սարսափելի իրադարձությունից: Սգում ենք զոհերի համար և մաղթում արագ ապաքինում այս ողբերգությունից բոլոր տուժածներին», – նշում են «Տաշիր» հիմնադրամում:

Հիշեցնենք ուժեղ պшյթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում: Al Mayadeen հեռուստաընկերությունը հաղորդել է, որ պшյթյունը տեղի է ունեցել ծովային նավահանգստի 12-րդ հատվածում:

Այս պահի տվյալներով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պшյթյունի հետևանքով առնվազն 100 զոհ և 4000-ից ավել վիրավոր կա: Այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ