Առաջնագծի դիրքերում իրականացվել են ստուգումներ

Օգոստոսի 3-4-ը Զինված ուժերի 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերի մարտական հենակետերում իրականացվել են ստուգայցեր: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության կայքը:

«Ստուգվել են մարտական հերթապահության իրականացման գործընթացը, անձնակազմի ֆիզիկական և բարոյահոգեբանական պատրաստության մակարդակը, ինչպես նաև առաջնագծում իրականացվող ինժեներական և ամրաշինական աշխատանքները:

Հետագա ծառայության կազմակերպման ուղղությամբ պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են համապատասխան հանձնարարականներ»,- հայտնում է կայքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ