![]()
Բեյրութում տեղի ունեցած սшրսшփելի պшյթյունից նոր տեսակադրեր են հայտնվել համացանցում:
Դրանցից մեկում երևում է, թե պшյթյունի պահին ինչպես են տանը նստած կինն ու երեխաները մնում պատուհանների տակ:
Ինչպես ավելի աղ հայտնել էինք, Բեյրությում տեղի ունեցած պшյթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։
«Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։
Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։
Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք կապ պահպանել բացառապես ինձ հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։
Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրենք հավելյալ»,-նշված է գրառման մեջ։
Տեսանյութը ստորև․․․
![]()