Որպես անհետ կորած որոնվող 17-ամյա աղջիկը հայտնաբերվել է

Հուլիսի 31-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր Աննա Սիմոնյանը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ օգոստոսի 4-ին՝ ժամը 20։15-ին, աղջիկը հայտնաբերվել է Անդրանիկի փողոցում գտնվող այգում։

Նա ներկայացվել է բաժին և բացատրություն տվել, որ այս ընթացքում շրջել է Երևանի տարբեր վարչական շրջաններում և իր հետ ոչինչ չի պատահել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ