«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին և բարեկարգվում

Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է․

«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին եւ բարեկարգվում։

Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց – Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։

Գետնանցման տարածքի զգալի մասը ժամանակին տրվել էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Արդյունքում՝ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։

Անցման մաքրման, լվացման և լուսավորության աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ։

«Ձկան խանութի» գետնանցումը վերադարձվում է համայնքին եւ բարեկարգվում։ Ապամոնտաժվում են Սուրբ Գր. Լուսավորչի փողոց –…

Posted by Hakob Karapetyan on Wednesday, August 5, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ