Բեյրութում պшյթյունի պատճառը դարձել է 2780 տոննա ամոնիակի սելիտրան

Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել Է, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պшյթյունների պատճառը դարձել Է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից: Այդ բեռը նավահանգստի պահեստում պահվում Էր 2014 թվականից:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի նավահանգստում պшյթյունների զոհերի թիվը հասել Է ավելի քան 100-ի, ևս 4 հազար մարդ վերքեր և վնասվածքներ են ստացել:

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում հուժկու պшյթյուն է որոտացել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Բեյրությում տեղի ունեցած պшյթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։

ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը։

«Զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։
Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

Լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրում ենք կապ պահպանել բացառապես ինձ հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը։

Ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրենք հավելյալ»,-նշված է գրառման մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ