«Ամեն ինչ պետք է անել Բեյրութի ցավն ամոքելու համար». Կարո Փայլան

 

Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է օգոստոսի 4-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած պայթյունին՝ հրապարակելով ավերածությունը պատկերող լուսանկար:

«Բեյրութում ահավոր աղետ է տեղի ունեցել: Ամեն ինչ պետք է անել Բեյրութի ցավն ամոքելու համար»,- գրել է Փայլանը:

Հիշեցնենք, որ Լիբանանի նախագահ Միշել Աունը հայտարարել Է, որ Բեյրութի նավահանգստային գոտում տեղի ունեցած հզոր պայթյունների պատճառը դարձել Է պահեստում պահվող 2750 տոննա ամոնիակի սելիտրան, որը բռնագրավվել Էր մաքսային ծառայությունների կողմից: Այդ բեռը նավահանգստի պահեստում պահվում Էր 2014 թվականից:

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ Բեյրութի նավահանգստում պայթյունների զոհերի թիվը հասել Է ավելի քան 100-ի, ևս 4 հազար մարդ վերքեր և վնասվածքներ են ստացել:

Ահաւոր աղէտ մը պատահեցաւ Պէյրութի մէջ։Ամէն ինչ պէտք է ընել՝ ամոքելու համար Պէյրութին ցաւը։#Beirut

Posted by Garo Paylan — Կարօ Փայլան on Tuesday, August 4, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ