Մեքենան բախվել է էլեկտրասյանն ու ծառին․ կա 3 զոհ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 23։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Զորավար Անդրանիկ փողոցի սկզբնամասում «Volkswagen Pasat» մակնիշի (վարորդ՝ Հովհանես Վ․) ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական սյանը և ծառին:

Փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել տուժած Արթուր Ա․-ին (ծնված 1980 թ․), ով հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, որտեղ մահացել է։ Ավտոմեքենայից դուրս են բերվել նաև Կարեն Ս․-ի (ծնված 1979 թ․) և Հովհանես Վ․-ի (ծնված 1980 թ․) դիերը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ