Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թարմացված տվյալները

Օգոստոսի 5-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 39586 դեպք, որից 30850-ն` առողջացած, 770-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 2-ով ավելի:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 170012 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1848 թեստավորում, որից 1560-ը՝ բացասական արդյունքով։

Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից։

Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած։

Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն անփոփոխ է՝ 228։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ