Բեյրութի քաղաքապետը ուղիղ եթերի ժամանակ չկարողացավ զսպել արցունքները

Բեյրութի քաղաքապետը ուղիղ եթերի ժամանակ պատմելով կատարվածի և վերջին տվյալների մասին չկարողացավ զսպել արցունքները : Ըստ քաղաքապետի այս ամենը նման է եղել Ճապոնիայի Հերոսիմա և Նագասակի քաղաքներում բոլորիս հայտնի դեպքերի նման:

Հիշեցնենք ուժեղ պայթյուն է որոտացել Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում: Al Mayadeen հեռուստաընկերությունը հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել ծովային նավահանգստի 12-րդ հատվածում:

Նշվում է, որ պայթյունից առաջ կրակոց է հնչել, 5 րոպե անց սեւ եւ սպիտակ ծուխ է հայտնվել: Երկնքում կարմիր ծխի սյուն է բարձրացել:

Այս պահի տվյալներով Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 70 զոհ և 3000-ից ավել վիրավոր կա: Այս մասին հայտարարել է Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը:

Լիբանանի առողջապահության նախարարը կոչ ա արել լքել Բեյրութի տարածքը: Նա Նշել է, որ օդում հայտնված քիմիական նյութերը կարող են վտանգել մարդկանց կյանքը։

Բեյրութի պայթյունից ժամեր անց համացանցում տարածվեց լուր, որ ծխի գույնից կարելի է ենթադրել,որ NO2 ազոտի երկօքսիդ է պայթել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ