Բեյրությում տուժել է ՄԱԿ-ի մոտ 50 աշխատակից, վիրավորվել են նաև վարչապետի կինն ու դուստրը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստում երեկ երեկոյան տեղի ունեցած հզոր պայթյունից վնասվել է ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի նավը, որի անձնակազմի անդամները վնասվածքներ են ստացել։ Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը Al Jazeera-ի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ պայթյունի հետևանքով տուժել է ՄԱԿ-ի 48 աշխատակից և նրանց ընտանիքների 27 անդամ։

Al Arabiya-ն իր հերթին հայտնում է, որ պայթյունի հետևանքով թեթև վնասվածքներ են ստացել Լիբանանի վարչապետ Հասան Դիաբի կինը, դուստրը և խորհրդականները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ