![]()
Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած մեծ պшյթյունի հետևանքով վիրավորների թվում է նաև բեյրութահայ լրագրող Համո Մոսկոֆյանը: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից, որտեղ նրա ընկերներից մեկը լրագրողի լուսանկարն է տեղադրել ու ապաքինում մաղթել:
Պшյթյունի ալիքի հետևանքով վնասվել է նրա տունը, որտեղ էլ եղել է լրագրողը:
Հիշեցնենք, որ ավհելի վաղ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։
Պшյթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը: Հնարավոր զոհերի, վիրավորների և պшյթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի»:
![]()