![]()
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Բեյրութի նավահանգստի մոտակայքում տեղի ունեցած պшյթյունների հետևանքով զոհվել է առնվազն 10 մարդ:
Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը երկրում օգոստոսի 5-ը հայտարարել է սգո օր:
«Արեւելք»-ի հաղորդմամբ՝ զոհերի թվում է լիբանանահայ քաղաքական գործիչ Նազար Նաջարյանը։
Նա Լիբանանի հնագույն կուսակցություններից մեկի՝ Փաղանգավորական կուսակցության ընդհանուր քարտուղարն էր:
Հիշեցնենք, որ ավհելի վաղ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց։
Պшյթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը: Հնարավոր զոհերի, վիրավորների և պшյթյունի պատճառած ավերածությունների վերաբերյալ տվյալները ճշտվում են, և դրանց վերաբերյալ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի»:
![]()
![]()