Հզոր պայթյունից հետո Արամ Ա-ն շրջում է հայկական թաղամասերում. կան նաեւ վիրավորված հայեր

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեյրութի ծովային նավահանգստի տարածքում, որը Լիբանանի ռազմածովային ուժերի բազայի մոտ է, ուժեղ պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, պայթյունի ալիքը ցնցել է Լիբանանի մայրաքաղաքի բնակելի տարածքները: Փլուզվել են նավահանգստի մերձակայքում տեղակայված մի քանի շենքերի ճակատները, վնասվել են բնակելի շենքեր եւ գրասենյակներ:

Լիբանանի Կարմիր խաչի տվյալների համաձայն, քաղաքի տարբեր մասերից տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ:

Հայկական թաղամասերը նույնպես վնասներ են կրել, պայթյունից, նույնիսկ հայերի շրջանում վիրավորներ կան, որոնց վեհափառը տեսակցեց եւ հետաքրրքվեց նրանց վիճակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ