Ու այս տեսակը պայքարո՞ւմ է բնության համար…

Ոստիկաններն Ամուլսարի տարածքից բերման են ենթարկել «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանելու դեմ ցույց անող քաղաքացիների:

Ոստիկանությունից  հայտնեցին, որ բերման է ենթարկվել 10 քաղաքացի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի համաձայն՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար:

«Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված` արգելված է հավաքների իրականացումը: Ոստիկանությունը հորդորում է դադարեցնել հավաքը և հեռանալ հավաքի վայրից: Ոստիկանությունը հորդորում է պահպանել սոցիալական հեռավորություն և ողջամիտ ժամանակ է տալիս հավաքը դադարեցնելու համար»,- հայտնեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք՝ «Լիդիան Արմենիա» ընկերությունն այսօր հայտարարել է, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը՝ վագոն տնակը: Ի պատասխան «Լիդիան Արմենիայի» բնապահպանական որոշ կազմակերպություններ և մի շարք քաղաքացիներ բողոքի ցույց են կազմակերպել:

Ֆեյսբուքյան օգտատեր Գուրգեն Ասատրյանը մի լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

Ու այս տեսակը պայքարո՞ւմ է բնության համար…
Ողբերգություն է եթե մեր բնության պաշտպաները սրանք են, ողբերգություն է որ այս փնթի երևույթները օրը ցրեկով անարգում են պետության ինստիտուտներն ու հետո հպարտանում իրենց փնթիությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ