Պատրանքների վարպետ Ռոբ Գոնսալվես

Ռոբ Գոնսալվես կանադացի նկարիչ՝ մոգական ռեալիզմ-սյուրռեալիզմ ժանրում։ Կանադայի պատվավոր բնակիչ, բազում մրցանակների դափնեկիր։Ծնվել է 1959 թվականին Տորոնտոյում գնչուների ընտանիքում։ Մանուկ ժամանակ անընդհատ զարգացնում էր նկարչական ընդունակությունները։

12 տարեկանում ուսումնասիրում է հեռապատկերների տեխնիկան և ճարտարապետության մասին գիտելիքները նրան հնարավորություն են տալիս պատկերել մտածված շենքերը, ինչպես նաև սկսել նկարել իր առաջին նկարները։Ծանոթանալով Դալիի և Տանգիի ստեղծագործությունների հետ` Գոնսալվեսը նկարում է իր առաջին սյուրռեալիստական նկարները։

Մագրիտի և Էշերի «մոգական ռեալիզմը» մեծ ազդեցություն է ունենում նրա ապագա աշխատանքների վրա։Թեև Գոնսալվեսի նկարները համարվում են սյուրռեալիստական՝ այնուամենայնիվ, դրանք լիովին այդ ոճով չեն նկարված, որովհետև դրանց կերպարները միշտ հստակ ծրագրված են և գիտակցված մտքի արդյունք են։

Գաղափարները հիմնականում ծնվում են արտաքին աշխարհից և հիմնվում են մարդկային ակտիվության վրա, նկարիչը կիրառում է մանրակրկիտ ճշտված պատրանքային հնարքներ։ Գոնսալվեսը ռեալ տեսարաններին կախարդանք է ավելացնում։

Արդյունքում «մոգական ռեալիզմ» եզրը ճշգրտորեն նկարագրում է նրա աշխատանքները։ Նրա գեղանկարչությունը փորձ է մարդկանց ցույց տալու, որ անհնարինը հնարավոր է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ