Քաղաքապետ Մարությանը՝ Արթուր Մեսչյանի աշխատանքից ազատվելու մասին

Այսօր պարոն Մեսչյանը պաշտոնավարում է: Երբ կլինի դիմումը, դրա մասին կհայտարարվի: Այսօր մամուլի ասուլիսում ասաց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի աշխատանքից ազատման լուրերի վերաբերյալ:

Հայկ Մարությանը  հիշեցրեց՝  Արթուր Մեսչյանը ի սկզբանե խոստացել էր՝ աշխատելու է  երկու տարի, որից հետո անցնելու է իր գործերին:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության կապերի վարչության պետ  Հովսեփ  Կուբատյանն այս մասին հայտնեց.

«Ես  չգիտեմ՝ դիմում գրել է, թե ոչ ինչ-որ ամսաթվով, բայց պարոն Մեսչյանը շարունակում է աշխատել»:

«Բամբասանքներ չեմ կարող մեկնաբանել»,- ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ  Հովսեփ  Կուբատյանը:

Սոնա Դավթյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ