«Մանչեսթեր Յունայթեդը» ներկայացրել է 2020/2021 մրցաշրջանի տնային մարզաշապիկը

«Մանչեսթեր Յունայթեդը» իր պաշտոնական կայքում հրապարակել է 2020/2021 մրցաշրջանի համար նախատեսված նոր տնային մարզաշապիկի նկարները:

Հանդերձանքը պատրաստված է մանկունիացիների համար ավանդական կարմիր և սպիտակ գույներով։ «Կարմիր սատանաների» տեխնիկական հովանավորն է գերմանական Аdidas ընկերությունը:

Անգլիական Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է երրորդ տեղը և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: 38 տուրերում Ուլե-Գունար Սուլշերի սաները հավաքել են 66 միավոր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ