![]()
Ինչպես հայտնում են Freenews-ի աղբյուրները, Արթուր Մեսչյանն ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից: Նա կլքի աշխատավայրը առաջիկա օրերին:
Ըստ շրջանառվող լուրերի, որոշման պատճառ են հանդիսացել գլխավոր ճարտարապետի եւ պոտենցիալ ներդրողների միջեւ ծագած խնդիրները: Ասում են, թե վերջինիս ոչ կոմպրոմիսային գործելաոճի պատճառով, քաղաքը զրկվել է բավականին մեծ ֆինանսական հոսքերից:
Հիշեցնենք, որ դեռևս 2019 թվականին լրագրողների հետ զրույցում Մեսչյանը հայտնել էր, որ Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում:
«Գաղտնիք չէ, որ երկար չեմ մնալու այս պաշտոնում` հաշվի առնելով տարիքս: 2-2.5 տարի կմնամ որպես գլխավոր ճարտարապետ, սակայն այն, ինչ պլանավորում եմ անել, կյանքի կկոչեմ:
Ես մի շարք անելիքներ ունեմ և դրանք կհասցնեմ ավարտին` անկախ ամեն ինչից: Փառք Աստծո, խանգարողներ չկան: Կարևոր չէ, թե ֆեյսբուքչիներն ինչ են գրում, այլ կարևորն այն է, որ ես զգում եմ` երևանցիների կողմից բավականին դրական վերաբերմունք կա այն ամենի հանդեպ, ինչ պետք է արվի»,- ասել էր Մեսչյանը:
![]()