Կորոնավիրուսի համավարակը պատմության մեջ ամենամեծ խզման է հանգեցրել կրթության ոլորտում. ՄԱԿ

 

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը երբեւէ տեղի ունեցած ամենամեծ խզման է հանգեցրել կրթության ոլորտում, հայտնում է Associated Press-ը:

Ըստ նրա` համավարակի պատճառով աշխարհի 160 երկրում դպրոցները փակվել են հուլիսի կեսերին` ազդելով ավելի քան մեկ միլիարդ դպրոցականի վրա:
Գուտերեշը նաեւ նշել է, որ արդյունքում առնվազն 40 միլիոն երեխա ամբողջ աշխարհում մնացել է առանց կրթության «իրենց կրիտիկական ​​նախադպրոցական տարում»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ