Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը կլքի երկիրը

 

Իսպանիայի նախկին թագավոր Խուան Կառլոսը կլքի երկիրը: Նա այդ որոշումը կայացրել է սկանդալի ֆոնին, որը կապված է իր դեմ սկսված հակակոռուպցիոն հետաքննության հետ:

Նրա տղան և երկրի ներկայիս միապետ Ֆիլիպ 6-րդը շնորհակալություն է հայտնել հորն այդ քայլի համար: Այս մասին հայտնել է Reuters-ը:

Հունիսին երկրի Գերագույն դատարանը հետաքննություն էր սկսել 82-ամյա նախկին թագավորի դեմ:

Նա կասկածվում է Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններում միջնորդության համար կաշառք ստանալու մեջ, որի արդյունքում Մեքքա-Մեդինա գծով արագընթաց երկաթուղու կառուցման պայմանագիրը ստացել է իսպանական ընկերությունների կոնսորցիումը:

Լրատվամիջոցներում հայտնվել է նաև տեղեկություն Խուան Կառլոսի արտասահմանյան բազմամիլիոնանոց հաշիվների մասին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ