ԱՄՆ-ում երեք օդապարիկ է ընկել․ տուժել է մոտ 20 մարդ

ԱՄՆ Վայոմինգ նահանգում երեք օդապարիկ է ընկել, ինչի հետևանքով տուժել է 16-20 մարդ։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։

Օդապարիկներից երկուսն ընկել են նահանգի արևմտյան մասում գտնվող դաշտային տարածքում, երրորդը կախվել է ծառից։ Տուժածներից մեկին հոսպիտալացրել են, մյուսներին բուժօգնություն են ցուցաբերել տեղում։

Օդապարիկներն օգտագործվել են հայտնի զբոսաշրջային երթուղով թռիչքների համար։ Ենթադրաբար, միջադեպը տեղի է ունեցել եղանակային պայմանների հանկարծակի վատանալու հետևանքով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ