Մոլագարը սպшնել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին

Հնդկաստանում մոլագար մարդասպանը սպшնել է տաքսու վարորդներին և նրանց մարմիններով կերակրել կոկորդիլոսներին,-հայտնում է Известия.ru-ն:

Դեվանդեր Շարման անունով տղամարդը խոստովանել է, որ հանցագործությամբ է զբաղվում արդեն 25 տարի: Այս ընթացքում նա կարողացել է ստեղծել գազի բալոններ վաճառող կեղծ բիզնես, ինչպես նաև զբաղվել է երիկամների ապօրինի վաճառքով:

Հատկապես դաժան է եղել Շարմայի հանցագործությունների վերջին շարքը. նա զանգահարել է տաքսի ծառայություն, խնդրել է իրեն տեղափոխել մեկուսացված վայր, և այնտեղ էլ սպшնել է վարորդներին:

Իր հետքերը վերացնելու համար նա սպանվածների մարմինը գցել է կոկորդիլոսներով լի լճակի մեջ, այնուհետև վաճառել նրանց մեքենաները: Հանցագործի զոհ է դարձել 50 վարորդ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ