Թոքաբանը նշել է կորոնավիրուսից հետո թոքերը վերականգնելու ուղիները

Կորոնավիրուսից հետո թոքերը վերականգնելու մի քանի եղանակներ կան, սակայն համացանցում հրապարակված որոշ խորհուրդներ կարող են վտանգավոր լինել: Այս մասին «Դոկտոր Պիտեր» կայքին տված հարցազրույցում ասել է Պետերբուրգի թիվ 2 քաղաքային բազմապրոֆիլ հիվանդանոցի Թոքաբանական բաժանմունքի վարիչ Իրինա Կրոշկինան։

Նրա խոսքով՝ հիվանդությունից հետո պետք չէ փուչիկներ փչել, քանի որ դա շատ է լարում թոքերը։ Շնորհիվ թուլացած թոքային հյուսվածքի կարող է առաջանալ պնևմոթորաքս (թոքամզի առպատային և ընդերային թերթիկների միջև օդի կուտակում, հանգեցնում է մասնակի կամ ամբողջական թոքերի կոլապսի): Բացի այդ, սկզբունքորեն, երբեք խորհուրդ չի տրվում յուղային ինգալացիա անել բրոնխների «ախտահանման» համար: Երբ եթերային յուղը մտնում է շնչառական տրակտի մեջ, կարող է սկսվել ալվեոլիտ (թոքային ալվեոլի բորբոքային ախտահարում՝ ֆիբրոզի ձեւավորման միտումով):

«Բժշկական գրականության մեջ նկարագրված են «յուղոտ թոքաբորբեր», որոնք, ի դեպ, ծանր են ընթանում։ Օդուղիներում օդից բացի ոչինչ չպետք է ընկնի», — հստակեցրել է բժիշկը։

Նա նշել է մեթոդներ, որոնք դրական արդյունք կտան թոքերի վերականգնման համար։ Օգտակար կլինի քայլել ոտքով կամ փայտերով հանգիստ տեմպերով, ժամանակի ընթացքում ավելացնելով երթուղին եւ քայլելի ինտենսիվությունը: կարելի է նաև փողիկով փշել ջրի մեջ՝ դիմադրություն ստեղծելով արտաշնչման ժամանակ: «Դանդաղ ներշնչեք՝ հաշվելով մինչև 4-ը, իսկ հետո արտաշնչեք ձողիկի միջով. արտաշնչելը պետք է 1.5 անգամ ավելի դանդաղ լինի, քան ներշնչելը: Այս դեպքում պետք է հաշվել մինչև 6-ը»,- ասել է թոքաբանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ