Մարգարիտա Սիմոնյանին ազգությունից զրկելու լուրը վերցված է հումորային ամսագրից

Ինչպես հայտնոմ է Տեղեկատվության ստուգման կենտրոնը.

Ռուսական և վրացական լրատվամիջոցները տարածում են տեղեկատվություն այն մասին, թե իբր Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի գլխավորությամբ Հայաստանի ամենամեծ տաճարներից մեկում տեղի է ունեցել հատուկ արարողություն, որի ընթացքում ռուսական «Russia Today» լրատվական գործակալության ղեկավար Մարգարիտա Սիմոնյանը զրկվել է ազգությունից։

Նշվում է, թե կաթողիկոսը լրագրողին արգելել է «հայերենով դիմել Աստծուն, ինչպես նաև մուտք գործել Հայ առաքելական եկեղեցիներ՝ ողջ աշխարհում»:

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է այս լուրը հրապարակվել է «Panorama.pub» հումորային կայքում, սակայն լայն տարածում է գտել հատկապես վրացական լրատվակայքերում։ Հայ առաքելական եկեղեցին նման արարողակարգ չունի, իսկ Վեհափառի կողմից նմանօրինակ միջոցառում չի կազմակերպվել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ