![]()
Ամռանն ամենատարածված ու սիրված սննդամթերքի տեսակներից մեկը ձմերուկն է, սակայն քչերին է հայտնի, որ այս մթերքը ոչ միայն շատ համեղ է, այլև անչափ օգտակար։ ՌԴ առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային սննդաբան Վիկտոր Թուտելյանը kp.ru կայքի հետ զրույցում նշել է, թե ինչ օգտակար հատկություններով է օժտված ձմերուկը։
Մասնագետի խոսքով՝ այս մթերքը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր, այդ թվում՝ А և В խմբի վիտամիններ, սիլիցիում, երկաթ, կալիում, ցինկ ու մանգան։ Բացի այդ, այն շատ օգտակար է կանանց օրգանիզմի համար։
Ինչպես նշում է Թուտելյանը, ձմերուկը հարուստ է ամինաթթուներով, որոնց շնորհիվ բարելավվում է անոթների առաձգականությունը։ Բացի այդ, որոշ թթուներ նաև դրական ազդեցություն են ունենում կանանց վերարտադրողական համակարգի վրա։
Միևնույն ժամանակ մասնագետն ընդգծում է, որ այս մթերքը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ շաքար, որը կարող է հավելյալ ծանրաբեռնվածություն ստեղծել ենթաստամոքսային գեղձի համար։
![]()