Կիևի մերձակա ցորենի դաշտում հսկայական շշի տեսքով պատկեր է հայտնվել


Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի մերձակա դաշտում հսկայական շշի տեսքով պատկեր է հայտնվել․ համապատասխան լուսանկարը հրապարակվել է «Ինսայդեր UA» թելեգրամյան ալիքում։

«Կիևի մերձակա ցորենի դաշտում շշի հսկայական պատկեր է հայտնվել, որը երևում է տիեզերքից․ երկարությունը՝ 202 մետր, լայնությունը՝ 57 մետր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հրապարակված լուսանկարներում շշի չափերը հնարավոր է որոշել՝ տեսողականորեն համադրելով ծառերի և գյուղատնտեսական տեխնիկայի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ