«Առողջ ծառի կտրման թույլտվություն տված համայնքային ծառայողը պետք է պատասխանատվություն կրի». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մաշտոցի պուրակն ավելին է քան մեր բետոնապատ քաղաքի սրտում գտնվող սովորական այգի։ Մաշտոցի պուրակը քաղաքացիական պայքարի, խուժան իշխանությունների ամենաթողության ու բիզնեսի անձեռնմխելիության դեմ մեր հանրության հաղթանակի խորհրդանիշն է։

Պուրակում ցանկացած միջամտություն և առհասարակ խորհրդանիշների նկատմամբ որևէ ոտնձգություն առաջացնելու է հանրության արդարացի վրդովմունքը։ Այս տարածքում ցանկացած նախագիծ և միջամտություն պետք է համաձայնեցվի տարածքի սեփականատիրոջ՝ Երևանի հանրության հետ, որն իր եռամսյա պայքարով նվաճել է պուրակի վերաբերյալ որոշումների կայացմանը մասնակցելու իր իրավունքը։

Առողջ ծառի կտրման թույլտվություն տված համայնքային ծառայողը պետք է պատասխանատվություն կրի, իսկ տնտեսվարողը պետք է տուգանվի Երևանի ավագանու կողմից սահմանված Երևանում շինարարության իրականացման լրացուցիչ պայմանների կարգը անտեսելու, ինչպես նաև շինարարական աշխատանքները և շինհրապարակը սահմանված ձևին ու պայմաններին անհամապատասխան կազմակերպելու համար։

Մաշտոցի պուրակն ավելին է քան մեր բետոնապատ քաղաքի սրտում գտնվող սովորական այգի։ Մաշտոցի պուրակը քաղաքացիական պայքարի,…

Posted by Grigor Yeritsyan on Monday, August 3, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ