![]()
2 երեխաների միայնակ մայր Քնարիկ Գապոյանը հայտնվել է անելանելի իրավիճակում: Նրա որդու՝ 20-ամյա Լևոն Գապոյանի մոտ ի հայտ են եկել առողջական լուրջ խնդիրներ՝ կապված տեսողության հետ, որի մասին զինկոմիսարիատից տեղյակ չեն պահել ժամանակին, կամ չեն ձեռնարկել միջոցեր՝ հիվանդությունը կախելու նպատակով, սակայն այս պահին Լևոնը գտնվում է տարկետման մեջ։
Այսօր խնդիրն այնքան է բարդացել, որ բուժումը՝ այն էլ յուրաքանչյուր տարին մեկ, իրականացվում է միայն Մոսկվա քաղաքում, որը բավականին թանկարժեք է, իսկ ՊՆ-ն ոչ մի կերպ չի աջակցում և նույնիսկ ի սկզբանե Լևոնին չեն տրամադրել իրեն հասանելիք բուժման ուղեգիրը։ Լևոնը սովորում է Եվրոպական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ընդգրկվել է «Պատիվ ունեմ» ծրագրում, և պետք է ծառայեր 3 տարի, բայց Վարդենիսի զինկոմիսարիատի անփութության պատճառով երիտասարդն այսօր պայքարում է տեսողության համար:
Լևոնի մոր խոսքով՝ իր որդուն չեն տրամադրել իր որդու բուժման օրինական ուղեգիրը՝ պատասխանելով, որ հիվանդությունը ծանր է.«Եթե իմ որդին ծանր է, ինչո՞ւ չեն տալիս զինվորական գրքույկը՝ վերջնական, և ինչո՞ւ են պահել տարկետման մեջ, ինչո՞ւ չեն զբաղվում իմ որդու բուժման հարցերով։ Ո՞վ է պատասխան տալու որդուս հիվանդության համար։ Հարուցվել է քրեական գործ, և ներկա պահին այն գտնվում է դատարանում։ Արդյո՞ք պաշտպանության նախարար, պարոն Տոնոյանը տեղյակ չի, թե իր զորակոչիկներն ինչ կարգավիճակում են հայտնվել ՊՆ-ի մի քանի պաշտոնյաների անփույթ աշխատելու պատճառով։
Բազմիցս դիմել եմ պատկան կառույցներին, այդ թվում՝ ՀՀ Պաշտպանության նախարարությանը, այն էլ բազմաթիվ անգամ, և որևէ արձագանք մինչ այսօր չունենք»։ Ք. Գապոյանի պդնմամբ՝ բոլորը միայն նշում են, որ այդ ամենը պաշտոնյաների անփութության հետևանք է:
Նա նշեց նաև, որ վաճառել է իրենց ամբողջ գույքը, տունը, որպեսզի փրկի իր որդոն, գոնե մասամբ վերականգնվի առողջությունը, բայց իրեն ավելի շատ սարսափեցնում ու հիասթափեցնում է այն հանգամանքը, որ Պաշտպանության նախարարությունը «մատը մատին չի տալիս». չի պատասխանում իր կողմից նրանց հասցեագրված և ոչ մի նամակի:
![]()