![]()
Նախնական դավադրությամբ իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը տեղափոխվել են դատարան: Օգոստոսի 3-ին Մոսկվայի քաղաքային դատարանում կկայանա նիստ, որի ժամանակ կորոշվի աղջիկների հետագա ճակատագիրը:
Դատախազությունը միջնորդելու է խափանման միջոցը երկարաձգելու համար: Փաստաբանները ցանկանում են հասնել տարածքը չլքելու ստորագրության:
Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դիակը` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։
Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։ Քննության ընթացքում պարզվել է, որ Խաչատուրյանը տարիներ շարունակ բռնության է ենթարկել դուստրերին։
Այս տարվա ամռանը դատարանը որակել է Խաչատուրյան քույրերի գործողությունները որպես մի խումբ անձանց կողմից նախապես պայմանավորվածությամբ կատարված սպանություն։
![]()