![]()
Օգոստոսի 2-ին՝ ժամը 18։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զոդի կամրջի մոտակայքում այրվում է եղեգնուտ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չշահագործվող ձկնաբուծարանի տարածքում։
Հսկողությամբ այրվել է մոտ 30 հա խոտածածկույթ։
![]()