Ադրբեջանական կողմը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է հրաձգային կրակոցներ

Օգոստոսի 2-ի լույս 3-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 95 կրակոց:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ մանրամասնելով․

«Կոթիի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 2 անգամ:

Զանգակատան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ
Ինչ վերաբերում է օդային իրադրությանը, ապա շրջանառվող տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ