![]()
Ռուբեն Մեհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.
Ռուսական կոյուղա-ֆեյքածին կայքերը «լրատվություն» են տարածում, իբր թուրքական F-16-երը «Երեւանի կողքերն են թռչում ու Հայաստանի մայրաքաղաքին հարվածի հեռավորության վրա են»։
Ու էս աղբը տիրաժավորում ու տարածում են բազմաթիվ օգտատերեր, առանց մի հատ խելքներին զոռ տալու։ Մի՛ արեք նման բան, պարզապես ՄԻ՛ ԱՐԵՔ։
Մի հատ ճշտեք, թե ո՞վ է հաղորդում, ինչո՞ւ է հաղորդում, վերջապես՝ ի՞նչ է հաղորդում։ Ուղեղն անջատելն ու միայն քոփի-փեյստ միացնելը վտանգավոր է հանրային առողջությանը։
ՄԻ՛ ԱՐԵՔ։ ՄԻ՛ եղեք մեդիա-Գիքոր։
Ամոթ է։
![]()